Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Ապամոնտաժման աշխատանքներ՝ Սևանի ափին

322
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 20:00
Ապամոնտաժման աշխատանքներ՝ Սևանի ափին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Խլոյանի հանձնարարականով ՊՈԱԿ-ի աշխատակիցների և «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու տնտեսավարողի համատեղ միջոցներով օգոստոսի 5-ի վաղ առավոտից ընթանում են ապօրինի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում են «Սևան» ազգային պարկից: ««Սպիտակ Շորժա» հանգստի գոտում տեղադրված ապօրինի տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքներն ապամոնտաժվում են: Աշխատանքներն ամենասեղմ ժամկետում կիրականացվեն, ինչի մասին պարբերաբար կլուսաբանվի»,- նշում են ազգային պարկից: