Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Հայաստանը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի առաջնորդը նախագահ Միշել Աունն է, ոչ թե Արամ Ա կաթողիկոը». Հայկ Մարտիրոսյան

323
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 12:20
«Հայաստանը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի առաջնորդը նախագահ Միշել Աունն է, ոչ թե Արամ Ա կաթողիկոը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի պետությունը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի իր պաշտոնակիցն ու առաջնորդը ոչ թե Արամ Ա կաթողիկոսն է, այլ՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:

Լավ է, որ զանգահարել է Վեհափառին, բայց ո՞վ է զանգելու և ցավակցելու Լիբանանի նախագահին: Վերջապես Բեյրութում բնակվող հայերը լիբանանցիներ են և չի կարելի ազգային սկզբունքով կիսել ցավը: Դա ոչ միայն տգեղ է նայվում և անարդար է, այլև՝ վիրավորական է Լիբանանի պետության և ղեկավարության համար:

Այս միակ զանգը, եթե այն միակն է՝ (վարչապետն իր ստատուսում այս պահի դրությամբ գրել է միայն կաթողիկոսի հետ զրույցի մասին և եթե անգամ հետո զանգի ու այդ մասին հրապարակի՝ արդեն դիվանագիտական սխալը կատարված է լինելու) փոխանակ օգնի՝ վնասելու է հայ-լիբանանյան հարաբերություններին, որովհետև ստացվում է, որ այն Հայաստանի առաջնորդի միակ զանգն է եղել Լիբանան, իսկ Հայաստանը՝ Լիբանանում միայն մեկ առաջնորդ է ճանաչում՝ իր հայրապետին»: