«Նույն ցավոտ խնդիրը»․ Թամար Գալստյան
![]() Բնապահպան Թամար Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նույն ցավոտ խնդիրը Հանրապետության համարյա ողջ տարածքում մանրատերև թեղին այսօր այս նույն վիճակում է: Նոր ծլած ծառն արդեն հիվանդ է, իսկ բուժումը պահանջում է ամենամյա անընդմեջ խնամք: Ամեն տարի ու մի քանի անգամ ծառը և շրջապատը պիտի սրսկվեն ուժեղ միջատասպան դեղերով: Ծառի մեջ ապրող լվիճը թռնում է այլ բույսերի վրա, և այդ բույսերը ևս պիտի սրսկվեն մի քանի անգամ: Առաջին հերթին վարակվում են ծիրանենիները, սալորենիները, դեղձենիները, վարդերը... Հիվանդ ու թույլ ծառերը գրավիչ սնունդ են այլ վնասատուների համար, և հաճախ նույն ծառը բուժելու համար պիտի տարբեր մեթոդներ կիրառել: Մանրատերև թեղին ներկրվել է Արևելյան Ասիայից ու լինելով ինվազիվ, արագ տարածվել է: Որտեղ էլ չի տարածվել՝ ծառատունկերի ժամանակ է տնկվել: Բնական անտառներից տասնամյակներով կտրվել-հանվել են արժեքավոր ծառատեսակները՝ հաճարենիներն ու կաղնիները, իսկ շրջապատը լցվել է ցածրարժեք ու վնասակար խոտանով: Արդյունքում՝ բնական անտառները հիվանդ են, իսկ քաղաքային ֆլորան օրհասական վիճակում է»: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
