Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Սա ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը». ՀՀ վարչապետ

975
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 11:45
«Սա ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը». ՀՀ վարչապետ

«Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում ենք չփորձել խոսել ուժի դիրքերից ու սպառնալիքներով, հիմա կարող ենք ասել՝ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև՝ մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են ու չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին Ադրբեջանի հայտարարությունը պետք է դառնա միջազգային հանրության քննարկման առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը: