Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանն սպառնում է պայթեցնել Մեծամորի ատոմակայանը

2592
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 18:50
Ադրբեջանն սպառնում է պայթեցնել Մեծամորի ատոմակայանը

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծությամբ,ինչը միջազգային միջուկային հանցագործություն է: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:
«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ մեր զինանոցում առկա ժամանակակից հրթիռային համակարգերը կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- ասել է Դարգյախլին հուլիսի 16-ին կայացած ասուլիսում՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին։