Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Խիստ հաճախակիացել են ռումբերի տեղադրման մասին ահազանգերը. «Հրապարակ»

284
Հինգշաբթի, 16 հուլիսի, 2020 թ., 08:50
Խիստ հաճախակիացել են ռումբերի տեղադրման մասին ահազանգերը. «Հրապարակ»

«Վերջին շրջանում խիստ հաճախացել են ռումբերի տեղադրման ահազանգերը, որոնք ստանում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը։ Այդ կեղծ ահազանգերն անհանգստություն են պատճառում և' փրկարարներին, և' այն կազմակերպություններին, որտեղ իբրև թե ռումբ է տեղադրվել։

Անցյալում, որպես կանոն, այդ կեղծ ահազանգերի հեղինակները բացահայտվում էին և պատժվում, վերջին շրջանում նման բացահայտումներ չեն արվում։ Երեկ հերթական ահազանգն էր ստացվել, որ ռումբ է տեղադրվել Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում։ ԱԻՆ փրկարար ծառայությունը շտապ մեկնել էր դեպքի վայր եւ պարզել, որ ահազանգը կեղծ է»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: