Երևան`   +28 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2020 թ.

«Իրավիճակը պահանջում է ծայրահեղ լրջություն և ուժերի գերլարում»․ Հովհաննես Մանուկյան

232
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 01:30
«Իրավիճակը պահանջում է ծայրահեղ լրջություն և ուժերի գերլարում»․ Հովհաննես Մանուկյան

«Կովկասյան գործընկերություն» կազմակերպության նախագահ, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տավուշի մարզի բնակավայրերի հրետակոծության և սահմանային լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակը պահանջում է ծայրահեղ լրջություն և ուժերի գերլարում։ Եթե նկատել եք, մենք այսօր գտնվում ենք որոշակի այլ իրավիճակում, քան էինք 2016-ի ապրիլին, և հետաևաբար մեր պատասխանաատվության աստիճանն ավելի բարձր է այսօր։ Այս առումով մեզ անհրաժեշտ է մի շարք կարևոր հարցերի միասնական և համակարգված ընկալում։
Մասնավորապես,
- Քաղաքական և հասարակական լիդերներն այս ընթացքում պիտի գործեն ոչ սովորական, այլև գրեթե պատերազմական իրավիճակի տրամաբանությամբ։ Իշխանության դեմ պայքարում «առանց կանոնների մարտերն» ու քաղաքական «բայղուշությունը» պետք է բացառել։
- Որևէ քարոզչական հնարք կամ ակցիա որևէ «աղբյուրից» (քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ) պետք է ուղղորդված լինի բանակի և բնակչության մարտունակությանն և ոգու ամրապնդմանը և ոչ հակառակին, կամ միասնականության ջլատմանը։ Մասնավորապես, այս իրավիճակում «հզոր բանակ vs դավաճան քաղաքական ղեկավարություն» արհեստական բանաձևի շրջանառումը առնվազն դավաճանական ակցիա է։
- Մեր քաղաքականությունը թե «ներսի», թե «դրսի» հետ պիտի լինի մանրակրկիտ ծրագրված, տրամաբանված և թիրախային։ Պետք է բացառել հակասության որևէ տարր մեր գործողություններում և հայտարարություններում։ Ցանկացած մեսիջ, սկսած երկրի ղեկավարի արտահայտություններից, առաջին տիկնոջ ակցիաներից, ԱԳՆ և ՊՆ հայտարարություններից մինչև մասնավոր քարոզչական ակցիաներ և լրատվական քարոզչություն պետք է ուղղված լինի մեր ռազմաքաղաքական ՄՈՆՈԼԻՏ ծրագրի սպասարկմանը։
- Միանշանակ, անհամարժեք պատասխանի և թշնամուն ոչնչացնելու կոշտ ու կտրուկ մեթոդներն արդարացված են, բայց մի քանի թիրախի ոչնչացումը ֆետիշացնելն ու «հորթի հրճվանքով» ՆԻՐՎԱՆԱՅԻ գիրկն ընկնելը շատ վտանգավոր է և անհեռատես։ Խոսքս վերաբերում է թե պետությանն ու բանակին, թե հասարակությանը։ Ընդհակառակը, հաջողված ՊԱՏԺԻՉ գործողությունները պետք է ընկալվեն որպես անհրաժեշտ և բնական իրավիճակ, և անբնական պիտի դիտվի թշնամու ակցիային պատշաճ չպատասխանելը։ Ի դեպ, ցանկացած հաջողված պատժիչ ակցիայից հետո զգոնության կտրուկ բարձրացում է պետք։ Թշնամին քնած չէ։
- Լրատվության միջոցները բացառապես ԻՐԵՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ պիտի փորձեն ամեն ինչ անել բացառելու այս հարցում «պաշտոնական գծից» շեղումը և ճնշեն այս իրավիճակում «դիտումներ ավելացնելու» և սկանդալային հեղինակություն ձեռք բերելու գայթակղությունը։ Ի դեպ, պետությունն այստեղ լուրջ ծրագրային անելիք ունի հանձին պետական քարոզչության ձևակերպման և տարածման խնդրից, վերջացրած լրատվամիջոցներին աջակցությունը, ուղղորդումը և տեղեկատվական ՃԻՇՏ մատակարարում իրականացնելը։ Այստեղ միայն НЕ ПУЩАТЬ-ի քաղաքականությունը շատ քիչ է»։