Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների

273
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 18:15
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել մի շարք նախկին պաշտոնյաների

Դատարանը հետաձգեց «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդություններով որոշման լուծումը՝ մինչև դրա համար էական հանգամանքների պարզումը:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ու Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեցին դատարան հրավիրել մի քանի անձանց, որոնց ցուցմունքները կարող են կարևոր նշանակություն ունենալ գործի համար։

Հիշեցնենք՝ Քոչարյանի և Օհանյանի պաշտպանները միջնորդել էին կասեցնել քրեական գործը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ պարզելու Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի՝ գործող և նախկին խմբագրության Սահմանադրության համապատասխանելիության հարցը։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց. հաջորդը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 13։00-ին: