Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մալյանին և Անի Հովհաննիսյանին

374
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 11:10
Ոստիկանությունը բերման ենթարկեց Նարեկ Մալյանին և Անի Հովհաննիսյանին

Քիչ առաջ ոստիկանությունը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքից բերման է ենթարկել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և Analitik.am-ի խմբագիր Անի Հովհաննիսյանին:

Այստեղից ժամը 11:00-ին նախատեսվում էր իրականացնել ավտոերթ դեպի Երևան՝ ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման: Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին հեռացրել է տարածքից և թույլ չի տվել իրականացնել ավտոերթը, իսկ Նարեկ Մալյանը և Անի Հովհաննիսյանը բերման են ենթարկվել: