«Եթե բարձրարժեք սերմացուն արժենա 200 դրամ, ապա գյուղացին կվճարի 130-ը». Վարազդատ Կարապետյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարությունը հաստատեց Հայաստանն աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովելու ծրագիրը։ Եթե գյուղացին ցանում է 2-ից մինչև 20 հեկտար աշնանացան ցորեն, ապա կառավարությունը յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի համար գյուղացուն կփոխհատուցի 70 դրամ գումար։ Պայմանականորեն, եթե բարձրարժեք սերմացուն կարժենա 200 դրամ, ապա գյուղացին կվճարի 130-ը։ Հիմնական պայմանը որակյալ առաջին վերարտադրության սերմացուի գնումն է. ցանկը հաստատված է ծրագրի հավելվածում։ Արդյունքում, եթե հիմա գյուղացին, օգտագործելով նախորդ տարիներից մնացած սերմը, մեկ հեկտարից ստանում է լավագույն դեպքում 2000 կգ ցորեն, ապա որակյալ սերմացուի կիրառման դեպքում, ընդհանուր գործն արդյունավետ կազմակերպելով, կստանա առնվազն 3000 կգ։ Ծրագրից օգտվելու համար հուլիսի 20-ից հետո անհրաժեշտ է դիմել համայնքապետարան կամ մարզպետարան, որոնք մինչ այդ կստանան ծրագրի իրականացման բոլոր ցուցումները։ Ցորենի որակյալ սերմացու ներկրող կամ արտադրող կազմակերպությունները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրում որպես մատակարար ներգրավվելու համար»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
