«2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ». Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր ներկայացրել է Արցախի նախագահի 2020-2025թթ ծրագրի դրույթները: «Ամեն օր պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը․1-2 տարի հետո մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրելու այդ ուղղությամբ: Այն, ինչ վերջին 2-3 տարիների ընթացքում տեսել ենք բանակի մարտունակության, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումով, շարունակվելու է: Ամեն ինչ պայմանավորված է տնտեսական աճով ու ցուցանիշներով: Ժամանակին, կարծեմ, 2011-2012 թվականներին ես հայտարարել եմ, որ տնտեսական աճի նվազագույն ցուցանիշը պետք է լինի 8 տոկոսը: Այդպես էլ նախատեսել ենք առաջիկա 5 տարիների համար: Ուզում եմ վստահեցնել, որ դա գերակատարվելու է: Արդեն 2021 թվականին կարող ենք ունենալ երկնիշ տնտեսական աճ: Ծրագրում նշել եմ տարեկան 5 հազար աշխատատեղ, բայց շատ ավելին է լինելու: Մենք լուրջ աշխատուժի կարիք ենք ունենալու շինարարության, գյուղատնտեսության, վերամշակման ոլորտներում»,- ասել է նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
29818.04.2024, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
45317.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
105615.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
112315.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
113415.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
85815.04.2024, 11:30