Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ.

«Մարզերի հանքարդյունաբերական ընկերությունները Երևանին են գույքահարկ վճարում». Օլեգ Դուլգարյան

416
Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 18:00
«Մարզերի հանքարդյունաբերական ընկերությունները Երևանին են գույքահարկ վճարում». Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմիջիայլոց, մարզերի հանքարդյունաբերական ընկերությունների հիմնական մասի շարժողական տեխնիկան գրանցված է Երևանում և ամբողջ գույքահարկը վճարվում է Երևանին, թեև տեխնիկան փաստացի շահագործվում է մարզերում։ Աբսուրդային իրավիճակ է, երբ ամբողջ վնասները կրում են մարզային ազդակիր համայնքների բնակիչները՝ իր բնապահպանական և առողջապահական հետևանքներով, սակայն գույքահարկը մտնում է Երևանի բյուջե և ծախսվում է Երևանի խնդիրների ուղղությամբ, այն դեպքում, երբ հանքարդյունաբերական համայնքները ամենից աղքատ համայնքներն են»: