Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Եվրոպական շուկաներում նավթը թանկացել է՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով

961
Երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ., 17:10
Եվրոպական շուկաներում նավթը թանկացել է՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով

Եվրոպական շուկաներում նավթի գինը բարձրացել է՝ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով, հայտնում է Bloomberg-ը:

Համաձայն Bloomberg-ի գնահատականների՝ հուլիսի առաջին տասնօրյակում Բալթյան և Սև ծովերի նավահանգիստներում Urals ապրանքանիշի նավթի բեռնաթափումը կկազմի օրական 880 հազար բարել: Եթե այս մակարդակը պահպանվի մինչև ամսվա վերջ, ապա այն կլինի ամենացածրը՝ 2008-ից ի վեր: «Շուկան կարծես ակտիվ վերականգնման գործընթացում է»,- նշել է JBC Energy GmbH-ի վերլուծաբան Օլգեն Լինդելը։ Նա նաև ասել է, որ խոշոր արտահանողների կողմից արտահանման կրճատումը և պահանջարկի աճն «այն է, ինչ շուկային անհրաժեշտ է պաշարները սպառելու և հավասարակշռությունը վերականգնելու համար»:

Ըստ Bloomberg-ի՝ վերջին շաբաթների ընթացքում Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում նավթի պահանջարկն աճում է՝ սահմանափակումների մեղմացման պայմաններում: