Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ». «Հայրենիք» կուսակցության անդամ

460
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 00:35
«Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ». «Հայրենիք» կուսակցության անդամ

«Մենք սկսելու ենք հանդիպումներ, քաղաքական խորհրդակցություններ և՛ խորհրդարանում, և՛ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի հետ: Վստահ եմ, որ կձևավորվի լայն կոնսենսուս»,- «168 ժամ»-ի եթերում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը։

Նրա խոսքով՝ «Հայաստանին սպառնում է մասշտաբային կատաստրոֆա», և շատ արագ պետք է բոլորի համախմբումը՝ առանց նախկին խռովությունների և անձնական մոտիվացիաների. «Պետք է հասնել նրան, որ օր առաջ երկրի ղեկավարը, որն այս իրավիճակի պատասխանատուն է, ինքնակամ շատ արագ հրաժարական տա։ Կարծում եմ՝ քաղաքական խոհեմությունը կհաղթի Փաշինյանի դեպքում, և ժողովրդի միջոցով իշխանության եկածը ժողովրդի պահանջով էլ կհեռանա»,- ասել է Խաչիկ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սկսում ենք հանդիպումներ խորհրդարանի ներսի և դրսի ուժերի հետ». «Հայրենիք» կուսակցության անդամ