«Ավելի ապահով է օդանավից թռչելը, քանի դեռ պարաշուտը կա». Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի շաբաթ ՊԵԿ-ը և ընդհանրապես կառավարությունը պնդում էր, որ ծխախոտի մաքսանենգության գործում հայկական կողմում ամեն ինչ օրինական է։ Հիմա ՊԵԿ նախագահը հրաժարական է տալիս, հետևյալ կերպ բացատրելով այն. «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում»։ «Նոր Հայաստանի» և որևէ բարձրաստիճան չինովնիկ երբեք մամուլի հրապարակումներից չի նեղվել այնքան, որ հրաժարական տա։ Ինչ ուզում անում են, դեռ մի բան էլ՝ մամուլի վրա մուննաթ գալիս։ Ըստ այդմ Դավիթ Անանյանի դեմարշի հասցեատերը հաստատ մամուլը չէ։ Դեմարշի ակնհայտ ուղերձը հետևյալն է. «Ծխախոտի մաքսանենգության թեմայում ես չկամ, ու չեմ ցանկանում դրա տակ մտնել»։ Մեկ այլ պատճառ էլ կարող է լինել... Անխուսափելի տնտեսական կոլափսի ժամանակ հարկայինի պետ լինելը ծայրահեղ անշնորհակալ գործ է, իսկ Նիկոլի բնավորությունը իմացող մարդը հստակ գիտակցում է, որ վերջում կարող են իր գլխին ջարդել տապալված հարկահավաքությունը։ Ըստ այդմ, ավելի ապահով է օդանավից թռչելը, քանի դեռ պարաշուտը կա»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24