Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Դա նման է նրան, որ հիվանդ հարազատին ասես՝ վերջդ եկել է»․ Գևորգ Դավթյան

378
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 04:20
«Դա նման է նրան, որ հիվանդ հարազատին ասես՝ վերջդ եկել է»․ Գևորգ Դավթյան

Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Կորոնավիրուսն ում շուննա, որ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի, բայց, իհարկե, պետք է անլուրջ չվերաբերվել և զգոն լինել»։ Վարչապետի նման խոսքը ճիշտ և դիպուկ է և այն վերաբերվում է հասարակության ոգեշնչմանը և խուճապային տրամադրության վերացմանը։ Սակայն ցավալի է, որ կան մարդիկ, որ այդ խոսքերով չարախնդում են։ Դա նման է նրան, որ հիվանդ հարազատին ասես, որ վերջդ եկել է, վատ է լինելու, պայքարելն անիմաստ է։ Ակնհայտ է, որ ցանկացած նման խոսք, ինչու չէ նաև գործողություն հատուկ մանիպուլացվում է և փորձ արվում փոխել հասարակական տրամադրությունները, որպեսզի որոշները փորձեն հետ բերել անիրավությունը, թալանը, ոտնձգությունը։ Իհարկե, համամիտ եմ, որ շատ քննադատելու թեմաներ կան, բայց կներեք էլի՝ ոչ նման իրավիճակներում»։