Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ջրի վրա նստած դևերի՝ ՋՈ-երի հետ պետք է մի բան անել»․ Հովսեփ Խուրշուդյան

395
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 03:15
«Ջրի վրա նստած դևերի՝ ՋՈ-երի հետ պետք է մի բան անել»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չգիտեմ թագավարակը ինչ, ոնց, բայց որ գյուղացիների դաշտերը սնուցող ջրի վրա նստած դևերի՝ ՋՈ-երի հետ պետք է մի բան անել՝ դա փաստ է: Էն որ ազգովի, կառավարությունախառը, սփյուռքախառը վիզ ենք դրել, որ գյուղատնտեսությունը ոտքի կանգնի, զարգանա, անմշակ դաշտերը սկսեն մշակվել՝ էտ եռագլուխ հրեշները հնուց մնացին նստած էտ ջրի վրա ու շարունակում են ջուրը կտրել ու դաշտերն ավիրել»: