Զեյնալյանը կոչ արեց չընդունել իր հեղինակած նախագիծը
Ձայների 27 կողմ, 87 դեմ հարաբերակցությամբ ԱԺ-ը չընդունեց իմքայլական Նարեկ Զեյնալյանի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին։ Զեյնալյանը մինչ այդ կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի հաշվարկներ կատարելու նպատակով: Խորհրդարանը քվեարկեց նախագիծը՝ գրավոր առաջարկների փուլ տեղափոխելու հարցը։ Հիշեցնենք՝ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը մոտեցմանն ու գաղափարին դեմ չէ, բայց․ «Փոխհամաձայնության եկանք, որ մի քանի օր դադար վերցնենք, որոշ հաշվարկներ կատարենք, կանխատեսելիություն ապահովել ու հիմնավորումներն ավելի հստակ ներկայացնենք»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18