Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում»․ Սիմոնյանը հիշեց Ծառուկյանին

520
Չորեքշաբթի, 03 հունիսի, 2020 թ., 15:35
«Կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում»․ Սիմոնյանը հիշեց Ծառուկյանին

«Արդար չեք»,- դիմելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինը հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի հայտնի արտահայտությունը՝ «կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում»։ Նա հավելեց, որ աշխարհը նոր է առերեսվում նման վարակի հետ և որևէ մեկին մեղադրելը սխալ է։ «Դուք քաղաքական հեղինակավոր գործիչ եք, ուստի ասել, որ ՀՀ քաղաքացու վրա որևէ մեկը բան է քցում, արդար չէ»,- դիմելով Զոհրաբյանին՝ շարունակեց Սիմոնյանը։

Վահե Էնֆիաջյանը շտապեց նկատել, որ ԲՀԿ առաջնորդն այդ արտահայտությունը հումորով է ասել, ոչ թե՝ որպես իրավիճակի գնահատական։