«Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել»․ Աննա Հակոբյանը՝ ընտանիքի առողջության մասին
«Մեր ինքնազգացողությունը բավականին լավ է: Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր մի քիչ՝ 7.2, Արփիի ջերմությունն իջել էր՝ 5.1, բայց այսօր առավոտյան երկուսինն էլ կարգավորվել էր. ևʹ Շուշանինը, ևʹ Արփիինը նորմայի սահմաններում էր»,- «Ազատության» հետ զրույցում՝ խոսելով իրենց առողջական վիճակի մասին, ասել է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը՝ նշելով, որ Փաշինյանը, ինքը և Մարիամը ջերմություն չունեն: Նա տեղեկացրել է, որ իրենց տեսակցել է մանկաբույժը, քանի որ ավելի շատ Արփիի համար են անհանգստանում, թեպետ գիտեն, որ երեխաներն ավելի թեթև են տանում վիրուսը: «Տնային պայմաններում բոլոր հետազոտություններն, ինչը որ հնարավոր է, արեցինք, և բժիշկները զգուշացրեցին, որ այս վիրուսի վտանգը նրանում է, որ ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել: Հոդացավեր եղել են մեծերի մոտ, բայց դրանք անհանգստացնող չափերի չեն հասնում»,- ասել է Աննա Հակոբյանը: Նրա խոսքով՝ իրենց ընտանիքի անդամների վարակված լինելն անակնկալ է եղել․ «Վարչապետ Փաշինյանը, որն ամեն օր աշխատում է, և Մարիամը, որը հանրային վայրերում հաճախ է լինում, թեև տնից է աշխատում, միշտ հետևել են կանոններին»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18