Վարչապետը մանրամասնում է՝ ինչպես են ամբողջ ընտանիքով վարակվել կորոնավիրուսով
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով. նրանց թեստերի պատասխանը դրական է եղել: «Որևէ ախտանշան չեմ ունեցել, պարզապես քանի որ առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել և թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով դրական արդյունք ունենք փաստորեն»,- ասաց նա: Փաշինյանը հայտնեց հավանական տարբերակ, թե ինչպես է ինքը վարակվել. «Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների արդյունքում, ուղղակի դեպք եմ արձանագրել, որ տպավորվել է իմ մեջ և համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված: Մի օր ֆիքսեցի, որ խորհրդակցություններից մեկի ժամանակ ջրի բաժակն առանց ձեռնոցի դրեցին, իհարկե տեղում նկատողություն արեցի և առաջարկեցի, որ փոխեն, բայց ենթադրում եմ, որ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել և այդ մատուցողի մոտ հաստատվել է կորոնավիրուս»,- հայտնեց նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
18506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16805.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
44104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
19004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
12604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
23430.10.2026, 16:12
