Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Տաթևիկ Ռևազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին». Գևորգ Գորգիսյան

415
Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ., 19:45
«Տաթևիկ Ռևազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին». Գևորգ Գորգիսյան

«Կառավարությունը ձևավորվելու առաջին իսկ օրից մենք նշում ենք, որ կադրային քաղաքականությունը խայտառակություն է։ Կարևորագույն ոլորտում մենք նշանակում ենք մի մարդու, ով գլուխ չի հանում ոլորտից, չի հասկանում խնդիրները, նույնիսկ չի հասկանում այն կառույցի լրջությունը, որը եկել էր ստուգումներ անցկացնելու։ Մենք այսօր առնվազն պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հրաժարականը»,- ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ավիաընկերությունների՝ ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու արգելքին:

Գորգիսյանի կարծիքով՝ Տաթևիկ Ռևազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, իր պարտականություններում լրջագույն թերացումներ է ունեցել, և «Եվրոպական ավիացիոն անվտանգության մարմինը ստուգել ու պարզել է, որ հայկական ավիացիոն կոմիտեն ի վիճակի չէ ապահովելու, ստուգելու ավիաընկերությունների անվտանգության կանոնները»,- նկատեց նա՝ հավելելով, որ կառավարությունը չի գիտակցում խնդիրներն ամբողջ խորությամբ և չունի մարդիկ, որոնք պատրաստ են այդ խնդիրները լուծել: