«Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահարեք ձեր ինքնասիրահարվածությունը». Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունների ինքնավստահությունը, որը համատեղվում է հանրային կառավարման և քաղաքական փորձի ակնհայտ դեֆիցիտով, հասցրեց մեզ այս ռեկորդային թվերին: Միավոր բնակչությամ օրական նոր դեպքերի քանակով աշխարհում 5-րդ հորիզոնականում ենք (մեզանից վատ է Քուվեյթում, Պերուում, Բահրեյնում ու Քաթարում), իսկ մահերով՝ պատվավոր 1-ին: Մարդկանց կյանքերը զոհաբերելով տնտեսություն փրկելու փորձը, բացի նրանից, որ որևէ աղերս չունի ժողովրդավարական արժեքների հետ, կհանգեցնի հակառակ էֆեկտին: Որոշում կայացնողների զգալի մասը կյանքի փորձ չունի: Առանձնապես որևէ հաջողության չհասած կուսակցական ակտիվիստից դարձել են պետության առաջին դեմքեր ու հանրության ճակատագիր են վճռում: Արդյունքում մտածում են, որ իրենք ահավոր խելոք դեմքեր են ու կարող են չափազանց ինքնավստահ կառավարել պետությունը, թեև նախքան այդ ոչ մարդկանց են առաջնորդել, ոչ էլ ծխախոտի կրպակ կառավարել: Ասածս չի վերաբերում Նիկոլ Փաշինյանին ու էլի մի երկու հոգու: Բայց իշխանության մեծամասնությունը նույնիսկ չհասկացավ, թե ոնց տարան երկիրը դեպի կորոնավիրուսային պարտություն: Իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, դուք կորոնավիրուսի պատերազմում Հայաստանը պարտության տարած թիմ եք և դա ձեր տապալումներից ամենամեծն է: Սա անհամեմատ ավելի լուրջ տապալում է, քան, ասենք, ինստիտուցիոնալ բարեփոխումների լճացումը, հանրային կոմունիկացիայի բացակայությունը կամ Արցախում տեղի ունեցած ընտրությունների որակը: Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահարեք ձեր ինքնասիրահարվածությունը ու իրականությունից կտրվածությունը»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18