«Սիրում ենք մեր IT-ով գլուխ գովել, բայց ինչո՞ւ է այս ոլորտն այսքան մեռած». Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանցիներով շատ ենք սիրում մեր IT-ով գլուխ գովել։ Եվ թվում էր, թե տեղաշարժերի սահմանափակումների պայմաններում պիտի բում լիներ առցանց խանութների, դեղատների։ Մի քանի եղած առցանց հարթակներ, իսկապես, բավականին ակտիվացան (թեպետ կես կիլո գազարը կես կիլո կոկաինի գնով վաճառելը չգիտեմ, թե ինչքանով կարելի է ակտիվացում անվանել)։ Բայց իմ դիտարկումներով 2 տասնյակից չի անցնում դրանց թիվը ու մեծ մասում «giny kaseq?» վիճակն է։ Փորձեցի, օրինակ՝ ինչ-որ օնլայն դեղատներում բժշկական դիմակներ գտնել, չգտա։ (Գիտեմ, որ List.am-ում կան, ինձ հենց լիցենզավորված դեղատներն են հետաքրքրում)։ Ինչո՞ւ է այս ոլորտն այսքան մեռած, բացատրություն կա՞։ Տրամաբանորեն պիտի հիմա «թռիչքաձև աճ» լիներ զանազան օնլայն խանութների, ծառայությունների»: |
Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի
4918:48«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սննկացման գործընթացին. «Ժողովուրդ»
22809:24Բալթիմորի կամրջի փլուզումն ԱՄՆ-ում 81 մլրդ դոլարի առևտրային ճգնաժամ է առաջացրել (լուսանկար)
759Երեկ, 14:36Crocus City Hall-ը գրավադրված է «Գազպրոմբանկ»-ում
614Երեկ, 13:484 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման հարց «Գազպրոմ Արմենիա»-ն չի քննարկել
689Երեկ, 00:06«Արարատի կոնյակի գործարան»-ի արտադրանքի ներմուծումն ու իրացումը Բելառուս արգելվել է
94625.03.2024, 22:06