«Վարչապետն իր ելույթով արդարացրել է բռնությունը, իսկ Դուք ծափահարել եք, պարո՛ն Միրզոյան». Էդմոն Մարուքյան
«Երբ բռունցքներով հարձակվել են պատգամավորների վրա, բռնություն են գործադրել, ոչ մի պատգամավորի դուրս չեք չէ՞ հրավիրել կամ նախազգուշացում հայտարարել, որից հետո վարչապետը ելույթ է ունեցել, արդարացրել բռնությունը, իսկ Դուք ծափահարել եք, պարո՛ն Միրզոյան, մինչդեռ ԱԺ նախագահը պետք է անաչառ մնա, կամ գոնե ցույց տա, որ անաչառ է․․․ Երկակի ստանդարտներ են»,- հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ավելի ուշ ԱԺ նախագահը ելույթ ունեցավ ու ողջունեց ԼՀԿ-ական պատգամավորների որոշումը՝ վերադառնալ ու մասնակցել նիստերին, ապա հավելեց․ «Իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեր գործընկերները հայտարարել էին՝ կվերադառնան, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում ու քաղաքական գնահատական։ Ենթադրում եմ, որ դա բավարարել է ԼՀԿ-ին։ Միջադեպը դատապարտվել է և՛ վարչապետի, և՛ ֆրակցիայի կողմից։ Ինչ վերաբերում է նրան, որ միջադեպի ընթացքում դուրս չեմ հրավիրել պատգամավորներին, ասեմ, որ ես հայտարարել եմ ընդմիջում, որից հետո 132 պատգամավորները դուրս են եկել դահլիճից»։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00