Արցունքաբեր գազ, տասնյակ ձերբակալվածներ. Հոնկոնգում վերսկսվել են ցույցերը
![]() Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, ովքեր բողոքի նոր ակցիաներ են սկսել մայրցամաքային Չինաստանի կողմից ընդունված պետանվտանգության նոր օրենքի դեմ: Սա առաջին բողոքի ակցիան է «Հոնկոնգի իրավական համակարգի և հարկադիր կատարման մեխանիզմի բարելավման մասին» օրինագծի քննարկումների սկզբից ի վեր: Քննարկումներն անցնում են Չինաստանում: Ըստ այդ փաստաթղթի՝ Հոնկոնգի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն պետական դավաճանության, ապստամբության, ընդվզման, անջատողականության, դիվերսիոն գործողության համար: Այսօր հարյուրավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց՝ վահաններով ու հակակառավարական կոչերով: Նրանք պնդում են, որ այդ օրենքը քրեականացնում է ազատ կարծիքը: Ի պատասխան՝ Ոստիկանությունն արցունքաբեր գազ և պղպեղի սրվակներ է կիրառել ցուցարարների նկատմամբ: Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տալիս զանգվածային կուտակումները կորոնավիրուսի վտանգի պատճառով: ![]() |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52

