Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

374
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 14:00
Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը մակագրվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Նշենք՝ փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ընդդեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումների։

Դատարանը մայիսի 19-ին մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունները գրավով, ինչպես նաև Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց կալանքից ազատ արձակելու մասին։