Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Նավթի գները կայունացել են 34․5 դոլարի միջակայքում

1199
Շաբաթ, 23 մայիսի, 2020 թ., 10:35
Նավթի գները կայունացել են 34․5 դոլարի միջակայքում

Նավթի համաշխարհային գները կայունացել են՝ համաձայն սակարկությունների տվյալների։ Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան մատակարարումների արժեքն ավելացել է 0,14%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 34.7 դոլարի:
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը նվազել է 0.06%-ով և կազմել մեկ բարելի դիմաց 31.9 դոլար:
Նախօրեին Brent ապրանքանիշի նավթի գինն ընկել էր ավելի քան 7%-ով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 33․6 դոլար: Նավթի համաշխարհային շուկան բացասաբար է արձագանքել Չինաստանի իշխանությունների նոր որոշմանը։ Ըստ փորձագետների՝ պատճառը Չինաստանում իշխանությունների կողմից 2020 թվականին ՀՆԱ-ի ավելացման ծրագրից հրաժարվելն է: Չինաստանի տնտեսական դինամիկան և երկրում նավթի սպառումը կարող են ավելի փոքր լինել, քան ներդրողների ակնկալիքներն են: Այս իրավիճակն ազդում է նավթի գների վրա, սակայն վերլուծաբանները մոտ ապագայում գների էական անկում չեն կանխատեսում: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: