Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մենք ուղղակի եռալու ենք այս ամենի մեջ». Լենա Նազարյան

581
Ուրբաթ, 22 մայիսի, 2020 թ., 00:10
«Մենք ուղղակի եռալու ենք այս ամենի մեջ». Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր «Առաջին լրատվական»-ի եթերում հայտնել է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման նոր տարբերակը դեռ չի հասել Ազգային ժողով, բայց քննարկումներ տեղի են ունենում «Իմ քայլ»-ում և կառավարությունում:

«Առաջարկվում է, որ հեռանան այն դատավորները, որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են, և ՍԴ նոր նախագահ ընտրվի… Մենք ամեն ինչ արել ենք իրավական ճանապարհով առաջնորդվելու համար»,- ասել է Նազարյանը:

Հարցին, թե Հրայր Թովմասյանը կարո՞ղ է նորից առաջադրվել, Նազարյանը պատասխանել է. «Կարող է առաջադրվել, բայց զրոյական շանսեր ունի»:

Նա հայտնել է, որ ԱԺ-ում մյուս տարի լինելու է դատախազի հաշվետվությունը՝ ենթադրաբար ապօրինի գույքի հետ կապված գործերի քննության վերաբերյալ, ստեղծվելու է հակակոռուպցիոն կոմիտե՝ անհրաժեշտ գործիքակազմով և մասնագիտացված աշխատակազմով, որտեղ կենտրոնանալու են հակակոռուպցիոն գործերի քննությունները:

«Արդարադատության նախարարը կառավարության զեկույցի ներկայացման ժամանակ խոսեց նաև անցումային արդարադատության մասին, շուտով ԱԺ կբերվի Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգի և գործունեության մասին օրենքը, կստեղծվի հանձնաժողով, որը կքննի մի քանի կարևոր հարցեր՝ կեղծված ընտրությունների, քաղաքական հետապնդումների, ոչ մարտական պայմաներում զոհված զինծառայողների դեպքերի և ունեզրկումների հարցերը: Պատկերացրեք, թե ինչ խմորումներ են լինելու, մենք ուղղակի եռալու ենք այս ամենի մեջ, որովհետև տարբեր շահերի բախումներ են առաջանալու»,- ասել է նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: