Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 02 հունիսի, 2020 թ.

«Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին»․ Սարգիս Ալեքսանյան

198
Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 09:25
«Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին»․ Սարգիս Ալեքսանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դժգոհություններ եմ ստանում գյուղատնտեսական վարկերի տրամադրման շուրջ: Գյուղատնտեսները բողոքում են, որ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկավորում են միայն իրենց յուրայիններին և առաջնայնությունը տալիս են միայն այդ հանգամանքին՝ առանց հաշվի առնելու վարկային հայտ ներկայացնողի վարկունակությունը:
Հրավիրում եմ Էկոնոմիկայի նախարարության և բանկերի ու վարկային կազմակերպությունների կառավարիչների ուշադրությունն այս խնդրին: Ուսումնասիրեք ձեր մարզային մասնաճյուղերի կառավարիչների և բավարարած հայտատուների փոխկապակցվածությունը, համեմատեք վարկ ստացողի և չստացողի ռիսկայինությունը:
Նրանք, ովքեր հանդիպել են այսպիսի առերևույթ անարդարության, խնդրում եմ, տեղեկացրեք ինձ: Կարող եք նաև անձնական նամակով գրել, եթե, իհարկե, չեք ցանկանում հանրայնացնել Ձեր ով լինելը»։