Հայկական մաքսանենգ ծխախոտի ևս մեկ խոշոր խմբաքանակ է առգրավվել Ռուսաստանում
![]() Վորոնեժի օդանավակայանում առգրավվել է մաքսանենգ հայկական ծխախոտի խոշոր խմբաքանակ: Ըստ հաստատված տվյալների՝ խմբաքանակն առգրավել է տրանսպորտային ոստիկանությունը, որն այն ուղարկել է փորձաքննության, գրում է EADaily-ն: Ծխախոտի կշիռը մի քանի տասնյակ տոննա է, այն տեղափոխելու համար օդանավակայան է ժամանած եղել 3 խոշոր բեռնատար, որոնք հետագայում մաքսանենգ ապրանքը պետք է տանեին Ստավրոպոլ: Ըստ որոշ տվյալների՝ ապօրինի բեռը Հայաստանից ժամանել է մայիսի 9-ին: Հարկ է նշել, որ ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը մաքսային ծառայության հետ համատեղ Կրասնոդարի օդանավակայանում առգրավել է դարձյալ Հայաստանից ժամանած ծխախոտի խոշոր խմբաքանակ: Այն բերվել էր ԱԻՆ ինքնաթիռով, որը թռել էր Երևանից և, համաձայն փաստաթղթերի, պետք է հասներ Աֆղանստան: Ընդհանուր առմամբ՝ 40 տոննա կշռող բեռը ունեցել է կեղծ փաստաթղթեր, այս միջադեպով այժմ կատարվում է հետաքննություն: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
