Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Փաշինյանը՝ Ինեկոբանկի հաճախորդների հաշվեհամարներից գումարների գանձման և վարկերի մարման մասին

680
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 16:20
Փաշինյանը՝ Ինեկոբանկի հաճախորդների հաշվեհամարներից գումարների գանձման և վարկերի մարման մասին

Առցանց ասուլիսի ժամանակ հարց հնչեց Ինեկոբանկի վերաբերյալ, ըստ որի՝ ԿԲ կողմից լիցենզավորված բանկը մայիսի 13-ին, առանց վարկառուներին տեղյակ պահելու, բազմաթիվ քաղաքացիների հաշվեհամարից գումար է գանձել և համարել դա վարկի մարում, մինչդեռ բանկի կայքը հաճախորդներին տեղեկացրել էր, որ 2020թ․ մարտի 10-ից մինչև մայիսի 30-ը վարկային պայմանագրերի վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները չկատարելու դեպքում տույժեր չեն կիրառվի։ «Համարո՞ւմ եք, որ սա ընդունելի է, երբ երկրում արտակարգ դրություն է և քաղաքացիների հորդորում են վճարումները կատարել առցանց՝ մնալով տանը, իսկ բանկը օգտվելով առիթից, գանձում է գումարներ»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ասացի, որ ՀՀ-ում մոտ 500 հազար մարդու բանկային համակարգը վարկային արձակուրդ է տվել ու ձեր հարցից ենթադրում եմ, որ էլեկտրոնային ավտոմատացված համակարգեր են աշխատել։ Եթե տեխնիկական հարց է տեղի ունեցել, կարելի է գնալ, բանկի հետ նստել, զրուցել, բայց նախընտրել են վարչապետի ասուլիսում դա հնչի, որ բանկի ռեպուտացիային վնաս հասցվի, կամ միգուցե ոչ էդ նկատառումով։ Էդ ի՞նչ մեծ պրոբլեմ է, որ էսպիսի քննարկման առարկա եք դարձնում։ Եթե պարզվի, որ իմ ասածն էդքան էլ արդարացված չի, ես ավելի մանրամասն տեղեկություն կփորձեմ ստանալ»։