Երևան`   +3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ասում ենք՝ ով ինչ ուզի, կարող է ներկրել, մեկ էլ մեկն ասում է՝ ինձ չթողեցին, մի բան էլ քրգործ հարուցեցին». Նիկոլ Փաշինյան

513
Շաբաթ, 16 մայիսի, 2020 թ., 12:45
«Ասում ենք՝ ով ինչ ուզի, կարող է ներկրել, մեկ էլ մեկն ասում է՝ ինձ չթողեցին, մի բան էլ քրգործ հարուցեցին». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում այլևս չկան սահմանափակումներ ներկրումների ոլորտում. 3 տարի առաջ ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, որ ով ինչ ուզենա կարող է ներկրել»,-առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ հանգամանքը, սակայն, թյուրիմացությունների պատճառ է դարձել. «Մենք ասում ենք՝ ով ինչ ուզենա, կարող է ներկրել, մեկ էլ մեկը գալիս ասում է՝ ուզում էի բան ներկրել, ինձ չթողեցին, դեռ մի բան էլ քրեական գործ հարուցեցին: Պարզվում է՝ մաքսանենգ ճանապարհով է ուզեցել ներկրել: Չի կարող ապօրինի ներկրումը խրախուսվել»,- ասաց վարչապետը: