«Ես պարզապես նրան չէի սիրում». թուրք ֆուտբոլիստն սպանել է որդուն
![]() Թուրքական հյուսիս արևմտյան Բուրսա նահանգի «Բուրսա Յիլդիրիմսպորի» ֆուտբոլիստ Ջևհեր Թոքթաշն սպանել է 5-ամյա որդուն։ Դեպքից 11 օր անց նա խոստովանել է իր մեղքը, հաղորդում է Daily Sabah-ը։ «Ես բարձը սեղմել էի որդուս դեմքին։ Նա դիմադրում էր, բայց ես շարունակում էի սեղմած պահել բարձը։ Ես նրան չէի սիրում»,- ասել է ֆուտբոլիստը։ Թոքթաշն ու իր որդին հոսպիտալացված են եղել կորոնավիրուսի կասկածով։ Հենց հոսպիտալացման օրը հայրը կանչել է բժիշկներին ու պնդել, թե երեխան դժվարաշնչություն ունի: Վերջինին տարել են վերակենդանացման բաժանմունք, սակայն 2 ժամ անց նա մահացել է: Բժիշկները կարծել են, թե երեխան մահացել է կորոնավիրուսից, սակայն դեպքից 11 օր անց Թոքթաշը գնացել է տեղի ոստիկանություն ու խոստովանել, որ ինքն է բարձով խեղդամահ արել որդուն: «Ես նրան չէի սիրում: Ես երբեք չեմ սիրել իմ փոքր որդուն նրա ծնվելու առաջին իսկ օրվանից: Նրան սպանելու միակ պատճառը դա էր, ես որևէ հոգեկան խանգարում չունեմ»,- ասել է նա: Մանկասպանին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: |

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
5609:57
Հորմուզի նեղուցում լցանավ է հրդեհվել
254Երեկ, 21:13
Ցուցարարներն ավերածություններ են կատարել Մարսելի և Լիլի քաղաքապետարաններում
361Երեկ, 19:42
Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը
197Երեկ, 17:24
Թուրքիայում աշակերտներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել
342Երեկ, 16:00
Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի
135Երեկ, 11:48
