#SaudiAramco-ն բարձրացրել է հունիս ամսվա նավթի մատակարարումների գները
![]() Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, ներկայացրել է իր գնորդների համար նավթի՝ հունիս ամսվա մատակարարումների նոր արժեքը: Ըստ գնացուցակի՝ նավթի գներն աճում են բոլոր շուկաների՝ ներառյալ Ասիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի համար, գրում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ սաուդյան նավթի գների բարձրացումը շուկային ազդակ է տալիս նավթի պահանջարկի բարելավման վերաբերյալ: Շուկան իրոք լավատեսություն է զգում պահանջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Raiffeisen Bank-ի վերլուծաբան Անդրեյ Պոլիչուկը: «Այս մասին վկայում է Brent-ի գների բարձրացումը մինչև 30 դոլար մեկ բարելի դիմաց, այս կերպ ներդրողները պատասխանում են Չինաստանում, Գերմանիայում, Ավստրիայում և այլ երկրներում կարանտինային միջոցառումների մեղմացման մասին լուրերին»,- նշում է վերլուծաբանը։ Այնուամենայնիվ, փորձագետը կարծում է, որ ներկայիս միտումը դեռևս չի կարելի կայուն համարել, քանի որ նավթի համաշխարհային պաշարները շարունակում են ավելանալ, չնայած Opec+ համաձայնագրի գործարկմանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
