Ալեքսանդր Քանանյանն ահազանգում է
![]() Քարվաճառում բնակվող քաղաքագետ, ծնունդով թիֆլիսեցի Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ քարվաճառցիներից մեկը զանգահարել և ասել է, որ խողովակներով բեռնուած բեռնատարների անընդհատ շարժ կայ դէպի կիսակառոյց ՓՀԵԿ֊երը։ Սա, իհարկէ, բոլորովին նորութիւն չէ, քանի որ ապրիլի 23֊ին Արցախի պետնախարարն անձամբ հեռախաւսազրոյցով ինձ տեղեակ է պահել, որ շինարարութիւնը վերսկսում են։ Պարզապէս, նա «երաշխաւորում» էր, որ բուն խողովակաշարերի վրայ գործ չի արուելու մինչեւ նոր ջրային աւրէնսդրութեան համաձայն ջրառի քանակի վերահաշուարկը․․․ Ես, իհարկէ, քմծիծաղեցի եւ, բնականաբար, սխալ չեմ արել։ «Տղերքը» սպասելիաւրէն տհաս ու կարճամիտ են։ Պետնախարարի հետ բանակցութիւնների ժամանակ բազմիցս ասել եմ․ «Փոխանցէ՛ք ձեր «քաղաքական ղեկավարութեանը», որ այդ ապաւրինի ՓՀԵԿ֊երը, միեւնոյն է, չեն սարքուելու․ «ճար» արէ՛ք ձեր՝ մինչ այդ արած ծախսերը գոնէ մասամբ վերականգնելու ուղղութեամբ»։ Այդ ժամանակ նրանք ամէն գնով ջանում էին «կարգաւորել» իրավիճակը, քանի որ երկու ամսից ընտրութիւններն էին, իսկ Արցախում նախայեղափոխական իրավիճակի ծիլերն արդէն բողբոջած էին։ Իսկ հիմա քրէական ոլիգարխ եւ քաղաքական խեղակատկն «ընտրուած» «նախագահ» է, իսկ համավարակի հետեւանքով առկայ քաղաքացիների տեղաշարժի ու մեկուսացման պայմաններում նրանց կարճ խելքով ես «անկարող» եմ ոչինչ անելու եւ ինչ էլ անեմ, կը լինի անարդիւնք ու ձախորդ։ Բայց ես ձեզ ասում եմ․ Ա․ Ստեփանակերտում գործող ներկայիս եւ յետագայ «կառավարութիւնը», լինելով սերժսարգսեանական ապապետական ոլիգարխիայի ձեռքի խաղալիք, բացարձակ իմաստով պայմանագրունակ չէ։ Արցախի «կառավարութեան» հետ սրանից յետոյ ըստ էութեան ոչ ոք չի խաւսելու։ Նրանք սոսկ ենթարկուելու են հայոց պետականակերտ հասարակութեան պահանջներին, Բ․ Յունուարի 1-ից կատարուած բոլոր շինարարութիւնները, ինչպէս նաեւ մինչեւ յունուարի 1-ի դրութեամբ բոլոր կիսակառոյց ՓՀԵԿ֊երն ապամոնտաժուելու են ողջ ծաւալով՝ առանց որեւիցէ բացառութեան։ Հայ հասարակութիւնը՝ որպէս նոր պատժամիջոց քննարկելու է նաեւ Արցախում գործող բոլոր ՓՀԵԿ֊երի ազգայնացման հարցը։ Սա նշանակում է, որ աւտարերկրեայ ներդնողները պէտք է լաւ մտածեն, արդե՞ւք արժէ «վտանգի» տակ դնել իրենց դրամական միջոցները՝ մասնակցելով Քարվաճառի ու Քաշաթաղի համապարփակ կայուն զարգացումն ու վերաբնակեցումը խաթարող եւ բնական միջավայրը ամայացնող հակապետական դաւադիր ոլիգարխիկ յանցագործութիւններին, Գ․ Արցախի ոլիգարխազերծումը եւ վերարտարդուած սերժսարգսեանական մնացորդային վարչակազմի համակարգային չեզոքացումը Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան գերակայ հրամայական է, որի յաղթահարման պարտադիր բաղադրիչն արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրական իրաւունքի վերականգնումը, Արցախի՝ Սիւնիքի եւ Գեղարքունիքի հետ վարչական սահմաններին գործող ապաւրինի մաքսակէտերի եւ ռոումինգի վերացումը եւ Արցախի տեղական հասարակական ու քաղաքական դաշտի լիակատար համաձուլումը Հայաստանի համապետական դաշտին, Սիրելի քարվաճառցիներ ու քաշաթաղցիներ։ Ոչ ոք չպէտք է ընկճուի հակապետական քրէական խաժամուժի նենգութեան եւ ստորութեան պատճառով։ Նրանք նոյնքան թոյլ եւ վերջացած են, որքան յունուար֊փետրուարին՝ մեկ կարեւոր տարբերութեամբ։ Համավարակի պատճառած տեղաշարժի սահմանափակումներից աւգտուելու նրանց էժանագին ստորութիւնը նրանց իսկ դէմ աշխատելու, քանզի․ Այս պահից ի վեր՝ բոլոր խաղի կանոնները սահմանելու ենք մենք՝ երբ կուզենք, ինչպէս կուզենք եւ ինչ ձեւաչափով էլ ուզենք։ Սա էլ ի լուր ՀՀ կառավարութեան եւ ԱԺ֊ի։ Տղե՛րք, ձեռքերը լուանալ չի յաջողուի․ մի քանիսդ ինձ երկար տարիներ եւ ի մաւտոյ ճանաչում էք․ ուստի այս տողերը կընթերցէք պատշաճ լրջութեամբ․ Արցախում՝ յատկապէս աւրինաւորապէս ընտրուած տեղական վարչարարի բացակայութեան ներկայիս պայմաններում, անխտիր բոլոր իրադարձութիւնների, մասնաւորապէս՝ մարդկանց դէմ վարչական, ոստիկանական ու քրէական բռնաճնշումները խրախուսելու եւ հակապետական ոտնձգութիւնները չկանխարգելելու համար առաջնահերթ ու լիակատար պատասխանատուութիւն է կրում անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, որին վերստին յորդորում ենք չանտեսել ու ստանձնել իրեն վերապահուած սահմանադրական պարտականութիւնները՝ ՀՀ մաս Արցախում պատշաճ ներքին վարչական կառավարումն ապահովելու եւ արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրաւունքներն ու ազատութիւնները երաշխաւորելու համար»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
