#Brent նավթի գինն ավելացել է 12%-ով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սպառնալիքներից հետո
![]() Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինն ավելացել է 12%-ով՝ համեմատած նախորդ օրվա սակարկությունների փակման ցուցանիշների հետ: Երևանի ժամանակով ժամը 9:10-ի դրությամբ՝ Brent-ի մեկ բարելը վաճառվել է 22,95 դոլարով, մինչդեռ նախորդ սակարկությունների փակման գինը կազմում էր 20,37 դոլար: Նախօրիեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավատորմին հրահանգել է կրակ բացել իրանական պարեկային մոտորանավակների ուղղությամբ, եթե նրանք մոտենան ամերիկյան նավերին: «Ես ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել եմ կրակ բացել և ոչնչացնել իրանական ցանկացած զինված նավ, եթե նրանք հետապնդեն մեր նավերը»,- հայտնել է Միացյալ Նահանգների նախագահը: Ավելի ուշ Թրամփը Twitter-ում տեղադրել էր ծովային միջադեպերից մեկի տեսանյութը, որտեղ իրանական պարեկային մոտորանավակները մոտենում են ամերիկյան ռազմանավին: «Քնկոտ Ջոն (խմբ․՝ Ջո Բայդենը) կարծում է, որ սա նորմալ է, իսկ ես՝ ոչ»,- գրել է Թրամփը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
35510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
39509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
14209.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17506.11.2026, 15:36
