Պատմական նվազագույնից #WTI նավթի գինը բարձրացել է
916
Երեքշաբթի, 21 ապրիլի, 2020 թ., 10:20
![]() WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը վերադարձել է դրական արժեքի՝ համաձայն սակարկությունների, գրում է РБК-ն։ NYMEX բորսայում Երևանի ժամանակով ժամը 8:10-ի դրությամբ այն աճել է մինչև 1,40 դոլար: WTI նավթի հունիսյան ֆյուչերսներն աճել են մինչև 21,33 դոլար: Լոնդոնի ICE բորսայում գործարքների տվյալներով՝ Հյուսիսային ծովի Brent խառնուրդի հունիսյան ֆյուչերսները կազմում են մեկ բարելի դիմաց 25,39 դոլար (մայիսյան պայմանագրի ժամկետներն ավարտվել են): Հիշեցնենք՝ նախօրեին WTI նավթի մայիսյան ֆյուչերսների գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական էր դարձել՝ համաձայն Նյու Յորքի ապրանքային բորսայի տվյալների։ Մայիսին մատակարարվող WTI նավթի գինը կազմել էր մինուս 37,63 դոլար՝ էժանանալով 300 տոկոսով։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
