#COVID_19 կորոնավիրուսը կփլուզի ԱՄՆ-ի տնտեսության 40%-ը
![]() Խոշորագույն բանկերը թարմացրել են ԱՄՆ-ի տնտեսության անկման կանխատեսումները, համաձայն որոնց գնահատականների, այն կկազմի 35-40%: Ըստ Morgan Stanley-ի գահատականների՝ ամերիկյան տնտեսությունը կկանգնի ավելի լուրջ փորձությունների առաջ, քան նախկինում գնահատվել էր: Այս պահին սպասվում է 38% անկում, քանի որ ձեռնարկությունները փակ են երկրի բոլոր նահանգներում: ՀՆԱ-ի իրական անկումը կարող է գերազանցել 1946 թվականի ռեկորդը և հասնել 5,5%-ի: Credit Suisse Bank-ը կանխատեսում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 5,3% անկում, որը կգերազանցի 2008-ի ճգնաժամի ցուցանիշը (2,8%): Bank of America-ի վերլուծաբանները կանխատեսում են ամերիկյան տնտեսության 12% անկու, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակը տնտեսության անկումը գնահատել է 28%: JP Morgan-ի փորձագետների կարծիքով՝ գործազրկության աճը բացասաբար է ազդում ստեղծված իրավիճակի վրա: 3 շաբաթվա ընթացքում շուրջ 17 միլիոն ամերիկացի դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար: Ըստ բանկային վերլուծաբանների՝ այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 25 միլիոնի, առանց աշխատանքի կմնա բնակչության 20%-ը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
