Խոշոր նավթարդյունահանողները համաձայնության են եկել 15%-ով կրճատման շուրջ
![]() Երկու օր տևած բանակցություններից հետո, OPEC+ նավթարդյունահանողների դաշինքը և G20-ի անդամ երկրները պայմանավորվել են կայունացնել նավթի շուկան, որը հայտնվել էր փլուզման եզրին՝ կորոնավիրուսի համավարակի և նավթի պահանջարկի անկման պատճառով: Մարտի վերջին նավթի գները հավասարվել էին նախորդ 20 տարիների ցուցանիշներին՝ Brent տեսակի նավթը 2002-ից ի վեր առաջին անգամ ցածր էր 22 դոլարից: Այն երկրները, որոնք օրական 70 միլիոն բարել նավթ են արդյունահանում (կազմում է համաշխարհային արտադրության 70%-ը) համաձայնության են եկել արդյունահանումը կրճատել 15 միլիոն բարելով առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը՝ «Россия 24»-ին տված հարցազրույցում: OPEC+գործարքի մասնակիցները (կարտելի անդամները, Ռուսաստանը և մի քանի այլ նավթարդյունահանողներ), որոնք ընդհանուր առմամբ արտահանում են օրական 43,8 միլիոն բարել նավթ, կնվազեցնեն արտադրությունը 10 միլիոն բարելով, ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան և այլ երկրներ կապահովեն մնացած ցուցանիշները (ևս 5 միլիոն բարել): Ապրիլին կորոնավիրուսի համավարակի պատճառով նավթի պահանջարկը կընկնի օրական առնվազն 16,8 միլիոն բարելով, բայց անկումը կարող է լինել երկու անգամ ավելի շատ՝ 30-40 միլիոն բարել։ Այս մասին զգուշացնում է Bank of America-ի վերլուծաբան Կարեն Կոստանյանը: OPEC+ նավթարդյունահանողների դաշինքը և G20-ի անդամ երկրները պարզապես շտկել են ստեղծված իրավիճակը։ Նույնիսկ առանց Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի համաձայնագրի արդեն ապրիլին երկրները կկրճատեին նավթարդյունահանումը․ ԱՄՆ-ն արդեն իսկ սկսել էր կրճատել սեփական արդյունահանումը։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
