Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մեքսիկան բացատրել է, թե ինչու է մերժում նավթի արդյունահանման օրական 400 հազար բարելով կրճատումը

1048
Շաբաթ, 11 ապրիլի, 2020 թ., 11:25
Մեքսիկան բացատրել է, թե ինչու է մերժում նավթի արդյունահանման օրական 400 հազար բարելով կրճատումը

Մեքսիկան հրաժարվել է կրճատել նավթի արդյունահանումն օրական 400 հազար բարելով, որն առաջարկել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը:

Մեքսիկայի էներգետիկայի նախարար Ռոսիո Նալե Գարսիան Radio Formula-ին տված հարցազրույցում ասել է, «Մենք չենք կարող համաձայնել այդ կրճատման հետ, քանի որ մեծ ջանքեր ենք գործադրել, ծախսել ենք մարդկային և տնտեսական ռեսուրսներ, որպեսզի վերականգնենք արդյունահանումը, որը երկար տարիներ զգալիորեն ընկել էր»։

Նա նաև հավելել է, որ չի հրաժարվել կազմակերպության անդամների հետ բանակցելուց և հեռացել է տեսախցիկներից, որպեսզի մյուս մասնակիցները հնարավորություն ունենան վերլուծել իրավիճակը: