Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հնարավո՞ր է, որ Հայաստանում ունենանք պարենային դեֆիցիտ. մեկնաբանում է փորձագետը

462
Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ., 00:15
Հնարավո՞ր է, որ Հայաստանում ունենանք պարենային դեֆիցիտ. մեկնաբանում է փորձագետը

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը «Նոյյան Տապան»-ի եթերում նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված որոշ սննդամթերքներ շատ են թանկացել. «Ամբողջ աշխարհում է այդպես, այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդ խնդիրը»,- ասել է նա:

Հարցին, թե այս ժամանակահատվածում հնարավո՞ր է, որ Հայաստանն ունենա պարենային դեֆիցիտ, Չիլինգարյանը պատասխանել է. «Դա արդեն կախված է մեր կառավարությունից: Հուսով եմ, կառավարությունը կաջակցի նաև գյուղատնտեսությանը, մեր գյուղացուն, որպեսզի ինչ-որ բան արտադրվի մեզ մոտ: Եթե խնդիրներ էլ լինեն, պետք է շատ նվազ խնդիրներ լինեն...: Ինձ թվում է՝ մեծ դեֆիցիտ չի լինի: Կարող է նույնիսկ ընդհանրապես դեֆիցիտ չլինել: Դա կախված է նրանից, թե այս վիրուսի հարցը ինչպես կլուծվի, դեռ չգիտենք, թե մեր երկրում ինչ ընթացք կստանա այն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հնարավո՞ր է, որ Հայաստանում ունենանք պարենային դեֆիցիտ. մեկնաբանում է փորձագետը