Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի ու ռուսական կողմի պատասխանի մասին

296
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 16:30
Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի ու ռուսական կողմի պատասխանի մասին

Ինչպես հայտնի է, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Ապրիլի 9-ին փոխվարչապետը հայտարարեց, որ պատասխան դեռ չի ստացել: Ակնկալում է, որ այն ավելի ուշ կլինի, քանի որ կա աշխատաքնային ու ոչ աշխատանքային օրերի հանգամանքը:
«Այն հայտը, որ ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնց իրականացնելու-չիրականացնելու գնահատականը կլինի այն ժամանակ, երբ հայտի վերաբերյալ քննարկումները կսկսեն հանրային կերպով»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Ըստ նրա՝ այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչ ներդրումների մասին է խոսքը, և ապագայում ինչպիսին կլինի դրանց նշանակությունը»,- պարզաբանեց Գրիգորյանը: