Արցախի ԱՆ-ը՝ Միրիկ գյուղի բնակչի առողջական վիճակի և ինքնամեկուսացված քաղաքացիների մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն, ներկա պահին անհանգստացնող բան չկա: Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացված քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից: «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ է բաժանվել: Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան»: |
Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
96Երեկ, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
200Երեկ, 08:30Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց
12028.04.2024, 21:24Վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
13428.04.2024, 16:24Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում
10828.04.2024, 14:36Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն
13927.04.2024, 18:36