«Մի քանի ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են». փոխնախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ԵԱՏՄ հանձնաժողովի մարտի 16-ի որոշմամբ՝ բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կորոնավիրուսով պայմանավորված զրոյացվել են: Ներմուծման համար տնտեսվարողը հայտ է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն, համապատասախան վարչարարությունն անցնելուց հետո ներկրում է իրականացնում: ԵԱՏՄ մեկ այլ՝ մարտի 31-ի որոշմամբ՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ն արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից: Խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներին: Արգելքը չի տարածվում որպես մարդասիրական օգնություն արտահանման դեպքերի վրա: Ապրիլի 3-ին ընդունված մեկ այլ որոշմամբ՝ մինչև հունիսի 30-ը կզրոյացվեն կարտոֆիլի, գազարի, սոխի, սխտորի և մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը: Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի՝ այդ ցանկում ընդգրկված չէ կարագը՝ այն հիմնավորմամբ, որ զրոյական մաքսատուրքը կվնասի տեղական արտադրողին: |
«ԵԱՏՄ-ն հաստատվել է՝ որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը». Պուտին (տեսանյութ)
228Երեկ, 18:36Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
331Երեկ, 13:36Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
80703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
168402.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
73202.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
56702.05.2024, 12:18