«Ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին Օրեր առաջ՝ հերթական խորհրդակցության ժամանակ, Փաշինյանը հանձնարարեց ներկայացնել ներդրումային պիլոտային ծրագրեր: Ավելին, մինչև այդ նա արդեն նշել էր, որ տնտեսական ճգնաժամն անխուսափելի է: Ու սպասվող տնտեսական ճգնաժամի մասին խոսեց, նա, ով ընդամենը մեկ ամիս առաջ «զրո» արձագանք էր տալիս իմ մտահոգություններին նավթի գների ռեկորդային անկման, ռուսական ռուբլու արժեզրման ու կորոնավիրուսի սպասվող սպառնալիքի վերաբերյալ: Ոչ ավել, ոչ պակաս, նա հեգնում էր քաղաքական ընդդիմախոսներին՝ հպարտ հայտարարելով, թե կորոնավիրուսն ում շունն է: Հիմա հերթը հասել է ներդրումային ծրագրերին: Ի՞նչ ներդրումների մասին կարելի է խոսել, երբ «քայլողների» կառավարման երկու տարիների ընթացքում ներդրումներ ոչ միայն չեն եղել, այլև հեղափոխական տեմպերով նվազել են: Հարց է առաջանում՝ ո՞ւմ և ի՞նչ ռեսուրսներով են Հայաստանում ներդրումներ արվելու: Անվտանգության, տնտեսական ու առողջապահական սպառնալիքներին դիմակայելու և ներդրումներ ներգրավելու ճանապարհը քաղաքական ու հասարակական համերաշխություն քարոզելն է: Սակայն նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում ռեժիմը շարունակում է ապօրինաբար անազատության մեջ պահել քաղաքական բանտարկյալներին ու մասնավորապես, նախագահ Ռ. Քոչարյանին: Համերաշխություն ժանտախտի ժամանակ կարգախոսի փոխարեն Փաշինյանի ռեժիմն իրականացնում է վրեժ համաճարակի ժամանակ կոմբինացիան: Հ. Գ. Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին: Առողջություն բոլորիդ»: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54