«Սկանդալային նախաձեռնությունից հետո «Սիգնալ»-ից սկսել են օգտվել պարետը, վարչապետի խոսնակը». Ս. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանության «անկեղծությունը». Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին օրենսդրական նախաձառնությունը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար: Ընդդիմությունն ու հասարակության մեծ մասը կառավարության նախաձեռնությունը քննադատեց, բայց՝ անօգուտ։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս սկանդալային նախաձեռնության հեղինակները, թեև կուրծք են ծեծում ու պնդում են, որ հեռախոսազրույցների բովանդակությունը պետությանը մատչելի չի դառնալու, բայց իրենք իրենց «ապահովագրում» են։ Լրատվամիջոցները պարզել են, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, «Սիգնալ» հավելվածից սկսել է օգտվել ինքը՝ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Այ, այսպիսի «անկեղծություն» ունի իշխանությունը»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00