Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Էս սանձարձակ կառույցի գյամերը պիտի քաշվի». Արմեն Վարդանյան

446
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 05:05
«Էս սանձարձակ կառույցի գյամերը պիտի քաշվի». Արմեն Վարդանյան

Իրանագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսի արդյունք ա էն բանի, որ քոչարյանա-սերժական ռեժիմը տարիներ շարունակ մեր էներգետիկ համակարգը փուլ առ փուլ տվեց «Գազպրոմ»-ին, իսկ 2013թ. նրա հետ կնքվեց հայտնի ստրկացուցիչ պայմանագիրը, որով ՀՀԿ-ն ու նրա կույրաղիքը հանդիսացող ՕԵԿ-ը մինչև 2043թ. «Գազպրոմ»-ին տվեցին մենաշնորհային իրավունք ու առանց նրա թույլտվության իրավունք չունենք 3-րդ երկրից գազ ներմուծելու, նույնիսկ եթե այն ավելի էժան լինի: Ու փաստացիորեն Հայաստանն այժմ զրկվել է բանակցություններում մանևրելու հնարավորություններից: Ի տարբերություն Վրաստանի, որն ունենալով Իրանից և Ռուսաստանից գազ գնելու այլընտրանքներ, մշտապես հաջողությամբ մանևրում ա ադրբեջանական ՍՈԿԱՐ-ի հետ բանակցություններում և իրեն ձեռնտու գինն ստանում: Էս սանձարձակ կառույցի՝ «Գազպրոմ»-ի գյամերը պիտի քաշվի, թե չէ Հայաստանը զարգացման որևէ հնարավորություն չի ունենալու»: