«Նամակը հրապարակում եմ քաղաքացու համաձայնությամբ»․ Էդմոն Մարուքյան
![]() ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է քաղաքացու նամակը. «Բարև Ձեզ, պարոն Մարուքյան։ Ախր այս օրերին չափից շատ ճնշված ու կաթվածահար է այն խավը, ով վարձակալությամբ է ապրում։ Կանգնել ենք փաստի առաջ՝ տան վարձերը հայթայթենք, թե՞ կոմունալները։ Այդքան հեռուստատեսությամբ և սոցկայքերով ասում են պետական պատկան մարմինները, որ անջատումներ չեն լինի, այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը/ով իմիջիայլոց կին է, ում հետ անգամ հակառակը պնդելն անօգուտ է/ և ասում, որ գրավոր իրենք ոչինչ չունեն։ Եթե մինչև ամսի 31-ը չվճարենք, անջատելու է։ Ասում է՝ ինձ ասել են ղեկավարությունից, որ անջատեմ։ P. S. Նամակը հրապարակում եմ քաղաքացու համաձայնությամբ, որ նրանք, ովքեր պնդում են, թե Գազպրոմը զիջումների է գնացել՝ հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ավելին, այսպիսի հարյուրավոր զանգեր ու նամակներ եմ ստացել մեր քաղաքացիներից»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
