ԵՊԲՀ-ն կիրականացնի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» ծրագիրը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել է «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագրում: Այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների հնարավորությունները քաղցկեղի հետազոտության ոլորտում՝ զարգացնելով ժամանակակից բիոբանկի տվյալները, հետազոտությունները: Նշված նպատակին հնարավոր է հասնել այդ ոլորտի առաջատար համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում: ԵՊԲՀ-ն՝ որպես համակարգող, ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի, Ֆրանսիայի քաղցկեղի ուսումնասիրության միջազգային կենտրոնի և Չեխիայի Կառլովա համալսարանի մասնակցությամբ՝ տարածելով իր կարողությունները՝ ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակում: Հայաստանում նշված հետազոտման ենթակառուցվածքի ստեղծումը պայմանավորված է քաղցկեղի հիվանդացության և մահացության, նաև հազվադեպ չարորակ հիվանդությունների տարածվածության շատ բարձր ցուցանիշներով՝ համեմատելով եվրոպական երկրներում կատարվող հետազոտությունների հետ: ARICE նախագիծը ապահովելու է քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքի զարգացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ տարածաշրջանում: Քաղցկեղի կանխարգելման, մասնավորապես՝ բիոմարկերների լայնածավալ պոպուլյացիոն հետազոտությունները նպաստելու են նոր գիտական նվաճումներին և բուժման հաջողություններին: ARICE նախագծի իրականացումը հիմքեր կստեղծի կլինիկական բժշկության, կենսաբանության, բժշկական էթիկայի, բժշկական տնտեսագիտության, կենսաստատիստիկայի զարգացմանը: Բժշկական համալսարանի կողմից համակարգվող, 3 տարի տևողությամբ «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագիրը կիրականացվի ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետների կողմից, որոնք մեծ փորձ ունեն քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրության ոլորտում: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06